ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Անվիճելի է` Փաշինյան Նիկոլը պետք է իշխանազրկվի, սակայն բնակչության հետ խորամանկել պետք չէ

Անվիճելի է` Փաշինյան Նիկոլը պետք է իշխանազրկվի, սակայն բնակչության հետ խորամանկել պետք չէ
17.04.2025 | 09:31

Առանց բացառության բոլոր հակաիշխանական ուժերն ամենօրյա ռեժիմով բնակչությանը կոչ են անում իշխանափոխություն իրականացնել: Բնակչությունը լուռ է: Ինչու՞: Նախ` առկա է բացասական հիշողություն, առանց բացառության, բոլոր հակաիշխանական ուժերի վերաբերյալ: Բացի դրանից (ինչն ամենակարևորն է)` ոչ մի հակաիշխանական ուժ բնակչության հետ չի խոսում վերջինիս համար հասկանալի լեզվով: Օրինակ, արդյո՞ք իշխանափոխությունից հետո իջեցվելու է գույքահարկի արժեքը կամ տրանսպորտի ուղեվարձը, զսպվելու է բանկերի օրեցօր աճող «ախորժակը», վերացվելու են մենաշնորհները, ողջամտության դաշտ են բերվելու հարկերն ու տուրքերը, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակներն համեմատաբար արժանապատիվ ապրուստի միջոց են հանդիսանալու: Ցավոք, հակաիշխանական ուժերն աշխատում են չանդրադառնալ այս հարցերին: Ավելին` վերջիններս աշխատում են շրջանցել նաև իշխանափոխությունից հետո պետության արտաքին քաղաքական վեկտորի ուղղության խնդիրը: Փաստորեն, հակաիշխանականների միակ փաստարկը Փաշինյան Նիկոլից ազատվելն է: Լավ, հետո՞: Ասում են` տարածքներ է զիջում: Կա՞ երաշխիք, որ դուք չեք զիջելու: Ապացույց` Արծվաշեն: Ասում են` արդարություն չկա: Կա՞ երաշխիք, որ ձեր օրոք լինելու է: Ապացույց` 1995-2017 թթ. կեղծված ընտրություններ, հանրաքվեներ: Ասում են` գիժ է: Կա՞ երաշխիք, որ ձեր օրոք գժեր չեն լինելու: Ապացույց` 1988-2018 թթ. հանրային բոլոր գժերը: Անվիճելի է` Փաշինյան Նիկոլը պետք է իշխանազրկվի, սակայն բնակչության հետ խորամանկել պետք չէ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1588

Մեկնաբանություններ